10:17  ,  30 հոկտեմբերի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջանում։ Ռուսաստանցի թենիսիստը 6:1, 3:6, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 28-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորը, որը 7:6 (10:8), 4:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 42-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյին։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news