Երևանում անցկացվեց Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան։ Միջոցառմանը մասնակցեց շուրջ 110 պատվիրակ 47 երկրից, ինչպես նաև ավելի քան 50 պատվավոր հյուրեր, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Ասամբլեայի շրջանակում անցկացվեցին Կոնֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար առաջադրված էին երկու թեկնածու՝
Փակ քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ, Ալեքսանդր Ռատները վերընտրվեց Եվրոպայի Կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
Ընտրվեցին նաև Կոնֆեդերացիայի փոխնախագահները՝
Կոնֆեդերացիայի նախագահության անդամներ դարձան՝
Սուսանա Պագարա դե Կամպոս (Պորտուգալիա), Բիսերկա Վրբեկ (Խորվաթիա), Հյուգ Սենգեր (Ֆրանսիա), Էմին Ջաֆարով (Ադրբեջան), Միլիս Լոյթ (Էստոնիա), Բյորն Հարալդ Վիկ (Նորվեգիա), Տոմաշ Կվիցեն (Լեհաստան), Ալեքսանդրոս Դիմակակոս (Հունաստան), Լուսիա Լիլիանա Միհալաչե (Ռումինիա), Ջորդան Տասևսկի (Հյուսիսային Մակեդոնիա) և Էգբերտ Իյզերման (Նիդեռլանդներ)։
Ասամբլեայի ընթացքում քննարկվեցին՝
Ասամբլեայի ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի կողմից միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումն ու ցուցաբերված պատրաստակամությունը։ Հյուրերը նաև նշեցին, որ մեծ ոգևորությամբ են սպասում 2026 թվականին Երևանում կայանալիք Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կդառնա տարածաշրջանի ամենամասշտաբային ու կարևոր սպորտային իրադարձություններից մեկը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի
22:46 , 16 նոյեմբերի
21:28 , 16 նոյեմբերի
20:30 , 16 նոյեմբերի
19:07 , 16 նոյեմբերի 
18:47 , 16 նոյեմբերի
18:02 , 16 նոյեմբերի 
17:07 , 16 նոյեմբերի
16:06 , 16 նոյեմբերի