12:19  ,  25 հոկտեմբերի, 2025

Արթուր Դավթյանը՝ աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո, վիդեո)

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: 

Հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը երկու փայլուն ցատկերի հանրագումարում վաստակեց 14.833 միավոր: Առաջին ցատկը մրցավարները գնահատեցին 14.800 միավոր, երկրորդը՝ 14.866 միավոր: Արթուր Դավթյանը երկու ցատկերն էլ հրաշալի կատարեց՝ վերջնամասում առանց քայլ կատարելու: 

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կառլոս Յուլոն 14.866 միավորով, բրոնզե մեդալակիր դարձավ Ուկրաինան ներկայացնող Նազար Չեպուրնին՝ 14.483 միավորով: 

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից նժույգ թափեր վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում