10:27  ,  24 հոկտեմբերի, 2025

Սանդրո Պերկովիչ․ Մի փոքր տխուր եմ, որ մեր աշխատանքը չպսակվեց 3 միավորով (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղում։

«Իհարկե, իմ կարծիքով մենք լիարժեք հանդիպում անցկացրինք։ Թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում տիրում էինք նախաձեռնությանը։

Մի փոքր տխուր եմ, որ մեր աշխատանքը չպսակվեց 3 միավորով, բայց չեմ կարծում, թե դա այն պատճառով էր, որ արժանի չէինք դրան։

Վերցնում ենք այս միավորը և շարժվում առաջ»,– ասել է Սանդրո Պերկովիչը։

«Նոան» 4 միավորով 10-րդն է։ Փլեյ-օֆֆ դուրս կգա 24 թիմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news