12:48  ,  23 հոկտեմբերի, 2025

Հայաստանի թիմը հյուրընկալվել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատանը (ֆոտո)

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը Ջակարտայում հյուրընկալվել է Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը։

«Ինդոնեզիայում անցակցվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը հետևում են նաև մեր հայրենակիցները Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանի գլխավորությամբ:

 Նա նույնպես ողջունեց մեր պատվիրակության անդամներին, մարզիկներին, ինչպես նաև եղավ այց Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանություն»,- նշվում է ՀՄՖ-ի հաղորդագրությունում:

Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմից օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն ու փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ փուլ:

Եզրափակիչները տեղի կունենան հոկեմբերի 24-25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում