00:43  ,  21 հոկտեմբերի, 2025

ATP-500․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 13-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարի երկրորդ շրջան։

Հայ թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 28-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորի հետ եւ պարտվեց 3:6, 7:5, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 3 րոպե։

Երկրորդ շրջանում Տալոն Գրիկսպորի մրցակիցը կլինի աշխարհի 32-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիման։

Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news