Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» եւ Վաղարշապատ համայնքը կնքել են նվիրվատվության պայմանագիր։
«1 միլիարդ դրամ՝ Վաղարշապատին. «Նոան» 688 մլն դրամով գնեց ենթակառուցվածքների հողատարածքը և 312 միլիոն դրամ նվիրաբերեց Վաղարշապատ համայնքին։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։ Վաղարշապատ համայնքի ավագանու հաստատումից հետո իրականացվել է 23.8 հա մակերեսով հողատարածքի առքուվաճառքը համայնքի և «Նոա» ՖԱ-ի միջև։ «Նոան» հողատարածքի դիմաց վճարել է շուրջ 688 մլն դրամ։
Այսօր «Նոա» ՖԱ-ի և համայնքի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որն օգտագործվելու է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Պայմանագրով «Նոա» ՖԱ-ն մոտ 312 մլն դրամ է նվիրաբերում Վաղարշապատ համայնքին։
Այսպիսով, ընդհանուր «Նոան» 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին։
«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը հողատարածքի ձեռքբերումից հետո նշել է.
«Սա հաջորդ քայլն է դեպի մեր երազանքը։ Մենք մեր բոլոր քայլերի մասին կիսվելու ենք ֆուտբոլային հանրության հետ։
Շնորհակալ ենք Վաղարշապատ համայնքին սերտ աշխատանքի համար։ Առա՜ջ դեպի մեր նոր նպատակներ»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի