21:01  ,  16 հոկտեմբերի, 2025

Կարեն Խաչանովի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 10-րդ ռակետ Կարեն Խաչանովն անսպասելի պարտություն կրեց Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 մրցաշարում՝ չկարողանալով դուրս գալ քառորդ եզրափակիչ։

Երկրորդ շրջանում հայ թենիսիստը 6:4, 6:7 (5:7), 3:6 հաշվով պարտվեց աշխարհի 98-րդ ռակետ Յան-Լենարդ Շտրուֆին (Գերմանիա)։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 20 րոպե։

Քառորդ եզրափակիչում Շտրուֆի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կորենտեն Մուտեն։

Կարեն Խաչանովն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News