11:11  ,  10 հոկտեմբերի, 2025

WTA-1000․ Արինա Սաբալենկան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 2:6, 6:0, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։

Վուհանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News