11:11 10 հոկտեմբերի, 2025Չինաստանի Վուհան քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։
Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան, որը քառորդ եզրափակիչում 2:6, 6:0, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, չեխ Կատերժինա Սինյակովայի նկատմամբ։
Վուհանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,6 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.