23:10  ,  5 հոկտեմբերի, 2025

ԱԱ․ Գոռ Սահակյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն երկամարտում արդյունք չգրանցեց

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանն ուներ մեկ մասնակից:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 22-ամյա Գոռ Սահակյանը (71 կգ) պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած քաշը՝ 182 կգ։ Նա երեք մոտեցումն էլ ձախողեց եւ երկամարտում արդյունք չգրանցեց։

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Թաիլանդի ներկայացուցիչ Վեեռաֆոն Վիչուման: Նա երկամարտում սահմանեց աշխարհի ռեկորդ՝ 346 կգ (152+194): Ռեկորդային է նաեւ հրում վարժության արդյունքը։

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մարզիկով է մասնակցում աշխարհի առաջնությանը: Տղամարդկանց պայքարում կլինեն նաեւ Սուրեն Գրիգորյանը (88 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ): Կանանց պայքարում կլինի միայն Աննա Ամրոյանը (77 կգ):

Հոկտեմբերի 7

88 կգ - Սուրեն Գրիգորյան` 19:00

Հոկտեմբերի 8

77 կգ - Աննա Ամրոյան (B խումբ)` 19:00

Հոկտեմբերի 10

110 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան` 21:30

Հոկտեմբերի 11

+110 կգ - Վարազդատ Լալայան` 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news