Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին «Աթլետիկոյի» եւ «Ռեալի» միջեւ։
5:2 հաշվով հաղթեց արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը։
«Աթլետիկոյից» դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Ռոբեն Լե Նորմանը, նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը եւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։
Արքայական թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու թուրք հարձակվող Արդա Գյուլերը։
«Ռեալը» 18 միավորով առաջինն է, «Աթլետիկոն» չորրորդն է՝ 12 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 5:2 (տեսանյութ)
Ռոբեն Լե Նորման, 14, Ալեքսանդր Սյորլոտ, 45+3, Խուլիան Ալվարես, 51, 11մ, 63, Անտուան Գրիզման, 90+4 - Կիլիան Մբապե, 25, Արդա Գյուլեր, 36
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի