18:23  ,  24 սեպտեմբերի, 2025

Լա Լիգան հաստատեց «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման օրն ու ժամը

Իսպանական Լա Լիգան հաստատեց Իսպանիայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն «Բարսելոնայի» եւ փոխչեմպիոն «Ռեալի» առաջին հանդիպման օրն ու ժամը։

Մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին։

6 տուրից հետո «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 5 խաղից հետո 13 միավորով երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում