20:15  ,  20 սեպտեմբերի, 2025

«Ռեալը» պարտության մատնեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում հյուրընկալեց «Էսպանյոլին»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Գոլերը խփեցին բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Արքայական թիմը 15 միավորով առաջատարն է, «Էսպանյոլը» երրորդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 2:0 (տեսանյութ)

Էդեր Միլիտաո, 22, Կիլիան Մբապե, 47

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news