19:41  ,  10 սեպտեմբերի, 2025

Էդգար Սեւիկյանը տեղափոխվեց «Ակրոն»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվեց ռուսական «Ակրոն», հաղորդում է Տոլյատին ներկայացնող ակումբի կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ակրոնում» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրով նախատեսված է նաեւ տրանսֆերի ձեռքբերում հաջորդ ամռանը, եթե «Ակրոնը» ցանկություն հայտնի։

Սեւիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր Իսպանիա եւ մարզվել «Լեւանտեի» համակարգում։

2022-ի ամռանը Սեւիկյանը վերադարձել էր Ռուսաստան եւ ներկայացնում էր «Պարի Նիժնի Նովգորոդը»։ 2024-ին նա միացել էր «Ֆերենցվարոշին», սակայն անցած մրցաշրջանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Լոկոմոտիվում»։

Transfermarkt-ը Սեւիկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News


  • Latest news