19:41 10 սեպտեմբերի, 2025Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը հունգարական «Ֆերենցվարոշից» տեղափոխվեց ռուսական «Ակրոն», հաղորդում է Տոլյատին ներկայացնող ակումբի կայքը։ 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ակրոնում» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրով նախատեսված է նաեւ տրանսֆերի ձեռքբերում հաջորդ ամռանը, եթե «Ակրոնը» ցանկություն հայտնի։
Սեւիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, 2017-ին տեղափոխվել էր Իսպանիա եւ մարզվել «Լեւանտեի» համակարգում։
2022-ի ամռանը Սեւիկյանը վերադարձել էր Ռուսաստան եւ ներկայացնում էր «Պարի Նիժնի Նովգորոդը»։ 2024-ին նա միացել էր «Ֆերենցվարոշին», սակայն անցած մրցաշրջանը վարձակալությամբ հանդես էր գալիս «Լոկոմոտիվում»։
Transfermarkt-ը Սեւիկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.