Մեծ հարգանք ունենք Հայաստանի հավաքականի նկատմամբ: Լավ թիմ է: Վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չունենք, քանի որ գտնվում ենք հավասար պայմաններում:
Այս մասին նախախաղային ասուլիսում ասաց ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը:
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ինընդունի պորտուգալացիներին։
«Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը մարտահրավեր է իմ թիմի համար: Գիտենք, որ այս թիմում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, որոնք բարձր անհատականություններ են եւ առանձնանում են բարձր որակներով:
Շատ հարգում ենք Հայաստանի թիմին: Գիտենք, որ թիմն ունի նոր մարզիչ, ինչը ենթադրում է, որ առավել ոգեւորված հանդես կգա վաղը սեփական խաղադաշտում: Ինձ համար եւ իմ թիմի համար Հայաստանի հավաքական լավ թիմ է:
Կրիշտիանու Ռոնալդուի հետ Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումների մասին զրույց չենք ունեցել: Բոլորիս համար հասկանալի է, որ Հայաստանի հավաքականը նոր մարզիչով նոր նպատակներով, ուժով է հանդես գալու: Վաղվա խաղում մեծ նշանակություն կունենան հայ երկրպագուները, որոնք բավականին եռանդուն են, ակտիվ եւ մեծ աջակցություն կցուցաբերեն իրենց հավաքականին տանը:
Կազմում ունենք որոշ կորուստներ, բայց մեր թիմը պատրաստ է խաղին: Մեզ համար սա հնարավորություն է եւս մեկ ուղեգիր նվաճել աշխարհի առաջնության հիմնական փուլի համար:
Միջազգային ասպարեզում փորձում ենք վերլուծել յուրաքանչյուր մրցակցի, որն ունի նոր մարզիչ: Մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հավաքականին: Կարեւոր է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եղիշե Մելիքյանը 5 տարի գլխավորել է «Փյունիկը» եւ հասել մեծ հաջողությունների: Սա թույլ է տալիս հասկանալ, որ նա գիտի՝ ինչպես իր թիմին պատրաստել եւ տրամադրել խաղին:
Վաղվա խաղում միմյանց նկատմամբ առավելություն չունենք, քանի որ գտնվում ենք հավասար պայմաններում: Կփորձենք Երեւանի խաղադաշտում լինել Պորտուգալիա եւ ցույց տալ ուժեղ բնավորություն, ընդգծել ֆուտբոլիստների անհատական որակները: Շեշտը միշտ դնում եմ իմ ֆուտբոլիստների լավ մրցելույթի որակի վրա»,- ասաց Ռոբերտո Մարտինեսը:
Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին նախախաղային մարզում կանցկացնի Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։
Լուսինե Շահբազյան
Լուսանկարը՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի