Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվեց Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»։
Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Ինտերը» կվճարի 2 միլիոն եվրո։ Հաջորդ ամռանը միլանյան ակումբը հնարավորություն կունենա 15 միլիոն եվրոյով գնել Ականջիի տրանսֆերային իրավունքը։
Ականջին հանդես է եկել նաեւ շվեյցարական «Վինտերտուրում», «Բազելում» եւ Դորտմունդի «Բորուսիայում»։
Ականջին 2017 թվականից Շվեյցարիայի հավաքականի խաղացող է։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Ականջիի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի