Մանուել Ականջին միացավ «Ինտերին»

15:04   2 սեպտեմբերի, 2025

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին տեղափոխվեց Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտեր»։

Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Ինտերը» կվճարի 2 միլիոն եվրո։ Հաջորդ ամռանը միլանյան ակումբը հնարավորություն կունենա 15 միլիոն եվրոյով գնել Ականջիի տրանսֆերային իրավունքը։

Ականջին հանդես է եկել նաեւ շվեյցարական «Վինտերտուրում», «Բազելում» եւ Դորտմունդի «Բորուսիայում»։

Ականջին 2017 թվականից Շվեյցարիայի հավաքականի խաղացող է։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Ականջիի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.