01:32  ,  1 սեպտեմբերի, 2025

«Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին» եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

40-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք վաստակեց կատալոնական թիմի եզրային հարձակվող Լամին Յամալը եւ արդյունավետ իրացրեց այն։

Դաշտի տերերին պարտությունից փրկեց իսպանացի կիսապաշտպան Ֆրան Պերեսի գոլը 67-րդ րոպեին։

«Բարսելոնան» 7 միավորով չորրորդն է, «Ռայ Վալիեկանոն» ունի 4 միավոր եւ 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Ֆրան Պերես, 67 - Լամին Յամալ, 40, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news