21:01  ,  31 օգոստոսի, 2025

ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը» խաղացին ոչ ոքի, Սպերցյանը կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բանակայինների ռուսաստանցի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը։ 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որին անկյունայինից գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 56-րդ րոպեին Կորդոբան հեռացվեց։

«Կրասնոդարը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն 15 միավորով երկրորդն է։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 1:1

Մատվեյ Կիսլյակ, 36 - Ջոն Կորդոբա, 44

Հեռացում՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում