21:01 31 օգոստոսի, 2025Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բանակայինների ռուսաստանցի կիսապաշտպան Մատվեյ Կիսլյակը։ 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որին անկյունայինից գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 56-րդ րոպեին Կորդոբան հեռացվեց։
«Կրասնոդարը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ԲԿՄԱ-ն 15 միավորով երկրորդն է։
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 1:1
Մատվեյ Կիսլյակ, 36 - Ջոն Կորդոբա, 44
Հեռացում՝ Ջոն Կորդոբա («Կրասնոդար»), 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.