18:20  ,  26 օգոստոսի, 2025

Իռլանդիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի դեմ

Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Հունգարիայի եւ Հայաստանի հավաքականների դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին։

Դարպասապահներ․ Կուիվին Կելեհեր («Բրենթֆորդ»), Գեւին Բազունու («Սաութհեմփթոն»), Մարկ Թրավերս («Էվերթոն»)։

Պաշտպաններ․ Մեթ Դոհերթի («Վուլվերհեմփթոն»), Ջեյք Օ'Բրայեն («Էվերթոն»), Նաթան Քոլինզ («Բրենթֆորդ»), Դարա Օ'Շի («Իպսվիչ Թաուն»), Ջիմի Դան («Քուինս Պարկ Ռեյնջերս»), Բոսուն Լավալ («Սթոք Սիթի»), Լիամ Սքեյլս («Սելթիկ»), Ռայան Մենինգ («Սաութհեմփթոն»)։

Կիսապաշտպաններ․ Ջոշ Կալեն («Բարնլի»), Ջեյսոն Նայթ («Բրիստոլ Սիթի»), Ջեք Թեյլոր («Իպսվիչ Թաուն»), Կիլիան Ֆիլիպս («Սենթ Միրեն»)։

Հարձակվողներ․ Էվան Ֆերգյուսոն («Ռոմա»), Տրոյ Պեյրոթ («ԱԶ Ալկմար»), Ադամ Այդահ («Սելթիկ»), Ֆին Ազազ («Միդլսբրո»), Սամի Սմոդիչ («Իպսվիչ Թաուն»), Չիդոզիե Օգբենե («Իպսվիչ Թաուն»), Քեյսի Մաքաթիր («Իպսվիչ Թաուն»), Մայքի Ջոնսթոն («Վեստ Բրոմվիչ»)։

Հայաստանի հավաքականն Իռլանդիայի թիմին կընդունի սեպտեմբերի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news