01:25  ,  25 օգոստոսի, 2025

«Ռեալը» հաղթեց Մբապեի դուբլի եւ Վինիսիուսի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Օվիեդոյին»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով (տեսանյութ)։

Արքայական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն աչքի ընկավ 37-րդ եւ 83-րդ րոպեներին։ Ավելացված երրորդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Առաջին տուրում «Ռեալը» Մբապեի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր «Օսասունային»։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news