10:24  ,  19 օգոստոսի, 2025

Իգա Շվյոնտեկը նվաճեց 24-րդ տիտղոսը կարիերայում

Աշխարհի երրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում լեհ թենիսիստուհին 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, իտալացի Ժասմին Պաոլինիին։

24-ամյա Իգա Շվյոնտեկը նվաճեց 24-րդ տիտղոսը կարիերայում։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Իգա Շվյոնտեկը կշրջանցի ամերիկացի Կորի Գաուֆին եւ կդառնա երկրորդ ռակետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News