01:48  ,  18 օգոստոսի, 2025

Սպերցյանի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» տանը 5:1 հաշվով հաղթել է «Սոչիին»։

Տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն այս խաղում երկու անգամ է գրավել մրցակցի դարպասը։

«Կրասնոդարը» 12 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Լոկոմոտիվից»։

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Կրասնոդար» - «Սոչի»՝ 5:1

Էդուարդ Սպերցյան, 49, 62, Վիկտոր Սա, 72, Սերգեյ Վոլկով, 90+3, ինքնագոլ - Անտոն Զինկովսկի, 65

Հեռացում՝ Մարսելո Ալվես («Սոչի»), 47, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում