01:48 18 օգոստոսի, 2025Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» տանը 5:1 հաշվով հաղթել է «Սոչիին»։
Տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն այս խաղում երկու անգամ է գրավել մրցակցի դարպասը։
«Կրասնոդարը» 12 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Լոկոմոտիվից»։
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Կրասնոդար» - «Սոչի»՝ 5:1
Էդուարդ Սպերցյան, 49, 62, Վիկտոր Սա, 72, Սերգեյ Վոլկով, 90+3, ինքնագոլ - Անտոն Զինկովսկի, 65
Հեռացում՝ Մարսելո Ալվես («Սոչի»), 47, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.