00:55  ,  17 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Յանիկ Սիները եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։

Իտալացի թենիսիստը 7:6 (7:4), 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 136-րդ ռակետ, ֆրանսիացի Թերենս Աթմանին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news