12:14  ,  10 դեկտեմբերի, 2012

Ձախ ձեռք չունեցող Նիկ Նյուելը՝ խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն

Ի ծնե ձախ ձեռք չունեցող ամերիկացի Նիկ Նյուելը խառը մենամարտերի XFC վարկածով տիտղոսային մենամարտում հաղթել է Էրիկ Ռեյնոլդսին եւ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։

Նիկ Նյուելը Ռեյնոլդսին ստիպել է հանձնվել խեղդող հնարքով։ 2009-ին խառը մենամարտերում նորամուտը նշած Նյուելը տասը մենամարտերում տարել է ինը հաղթանակ, հաղորդում է bleacherreport.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում