Ծանրամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեն այցելել է Երեւան։ Նա կնոջ հետ ներկա է եղել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Ջենիֆեր Լոպեսի համերգին։
Տալախաձեին հյուրընկալել են աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։
Տալախաձեն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել եւ շնորհակալություն հայտնել հայ ընկերներին ջերմ հյուրընկալության համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:28 , 30 հոկտեմբերի 
22:46 , 29 հոկտեմբերի 
21:54 , 29 հոկտեմբերի
21:11 , 29 հոկտեմբերի
19:08 , 29 հոկտեմբերի 
18:10 , 29 հոկտեմբերի
17:46 , 29 հոկտեմբերի
17:34 , 29 հոկտեմբերի 
16:05 , 29 հոկտեմբերի
15:10 , 29 հոկտեմբերի