Լաշա Տալախաձեն այցելել է Հայաստան՝ Լոպեսի համերգին

14:05   4 օգոստոսի, 2025

Ծանրամարտի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Լաշա Տալախաձեն այցելել է  Երեւան։ Նա կնոջ հետ ներկա է եղել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած Ջենիֆեր Լոպեսի համերգին։

Տալախաձեին հյուրընկալել են աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ Բահրեյնը ներկայացնող օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։

Տալախաձեն սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել եւ շնորհակալություն հայտնել հայ ընկերներին ջերմ հյուրընկալության համար։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.