00:31  ,  3 օգոստոսի, 2025

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսենի հետ։

Տորոնտոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news