Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ արտագնա պատասխան խաղում երեւանյան թիմը հաղթեց լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով (տեսանյութ)։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։
53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթական գոլը 117-րդ րոպեին խփեց գանացի հարձակվող Փոլ Այոնգոն։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
«Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի