00:27  ,  10 դեկտեմբերի, 2012

Լիոնել Մեսին գերազանցեց Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ Պրիմերայի 15-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում եւ գերազանցեց Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Գերդ Մյուլերի՝ մեկ տարվա ընթացքում խփած գոլերի ռեկորդը:

25-ամյա արգենտինացին իր 85-րդ եւ 86-րդ գոլերը խփեց 2012 թվականի ընթացքում: Գերդ Մյուլերը 1972 թվականին դարձել էր 85 գոլի հեղինակ:

Պրիմերայի 15-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթում է «Բետիսին»: Ընթանում է առաջին խաղակեսը:



 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում