00:27 10 դեկտեմբերի, 2012Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դուբլի հեղինակ դարձավ Պրիմերայի 15-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում եւ գերազանցեց Գերմանիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին ռմբարկու Գերդ Մյուլերի՝ մեկ տարվա ընթացքում խփած գոլերի ռեկորդը:
25-ամյա արգենտինացին իր 85-րդ եւ 86-րդ գոլերը խփեց 2012 թվականի ընթացքում: Գերդ Մյուլերը 1972 թվականին դարձել էր 85 գոլի հեղինակ:
Պրիմերայի 15-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով հաղթում է «Բետիսին»: Ընթանում է առաջին խաղակեսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.