19:43  ,  29 հուլիսի, 2025

Ադրբեջանցի մարզիչը հարձակվել է մրցավարի վրա (տեսանյութ)

Սերբիայում անցկացված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ արդբեջանցի մարզիչը մենամարտի ժամանակ հարձակվել է մրցավարի վրա, հաղորդում է telegraf.rs-ը։

Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի Յուսիֆ Աղաքիշիեւի եւ սերբ Վիկտոր Մայստորովիչի մենամարտի ժամանակ։

Մրցավար Ստեֆան Կուբալեւսկին նկատողություն է արել ադրբեջանցուն ձեռնոցի բաց կողմով հարվածելու համար։ Դրանից հետո մարզիչը մտել է ռինգ, բռնել մրցավարի կոկորդից եւ սկսել խեղդել։

Ադրբեջանցի մարզիկն ու մարզիչը որակազրվել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում