19:43 29 հուլիսի, 2025Սերբիայում անցկացված բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ արդբեջանցի մարզիչը մենամարտի ժամանակ հարձակվել է մրցավարի վրա, հաղորդում է telegraf.rs-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի Յուսիֆ Աղաքիշիեւի եւ սերբ Վիկտոր Մայստորովիչի մենամարտի ժամանակ։
Մրցավար Ստեֆան Կուբալեւսկին նկատողություն է արել ադրբեջանցուն ձեռնոցի բաց կողմով հարվածելու համար։ Դրանից հետո մարզիչը մտել է ռինգ, բռնել մրցավարի կոկորդից եւ սկսել խեղդել։
Ադրբեջանցի մարզիկն ու մարզիչը որակազրվել են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.