Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցիչից։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը, 63 կգ քաշային Գագիկ Հարությունյանը և 80 կգ քաշային Գրիշա Դիլանյանը դարձան արծաթե մեդալակիր։
Բրոնզե մեդալներ նվաճեցին Ալեն Նալբանդյանը (40 կգ), Գագիկ Մանուկյանը (50 կգ), Սամվել Սարդարյանը (60 կգ), Սայաթ Թումանյանը (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանը (70 կգ)։
Հայաստանը թիմային պայքարում 3-րդն էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի
19:05 , 30 հոկտեմբերի 
18:40 , 30 հոկտեմբերի 
18:18 , 30 հոկտեմբերի 
17:31 , 30 հոկտեմբերի
16:33 , 30 հոկտեմբերի