Պատանեկան ԵԱ․ Հայաստանը նվաճեց 11 մեդալ (ֆոտո)

10:21   28 հուլիսի, 2025

Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեց  Սերբիայում անցկացված  պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին  46 կգ քաշային Արտո Բաղրամյանը և 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը։ Բաղրամյանը  եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցի, իսկ Ուլիխանյանն ուժեղ էր տանտերերի` Սերբիայի ներկայացուցիչից։

44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը, 63 կգ քաշային Գագիկ Հարությունյանը և 80 կգ քաշային  Գրիշա Դիլանյանը դարձան արծաթե մեդալակիր։

Բրոնզե մեդալներ նվաճեցին Ալեն Նալբանդյանը (40 կգ), Գագիկ Մանուկյանը (50 կգ), Սամվել Սարդարյանը (60 կգ), Սայաթ Թումանյանը (66 կգ) և Ալեքսանդր Առուստամյանը (70 կգ)։

Հայաստանը թիմային պայքարում 3-րդն էր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.