23:20  ,  24 հուլիսի, 2025

ATP-500․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 14-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Վաշինգտոնում անցկացվող ATP-500 մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի  243-րդ ռակետ, չինացի Ու Իբինին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 10 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 59-րդ ռակետ, ֆրանսիացի Կորենտեն Մուտեն։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news