10:43  ,  23 հուլիսի, 2025

45-ամյա Վինուս Ուիլյամսի առաջին հաղթանակը վերադարձից հետո

45-ամյա Վինուս Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ կարիերան վերսկսելուց հետո։ Վաշինգտոնում անցկացվող WTA-500 մրցաշարի առաջին շրջանում ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 35-րդ ռակետ Փիթոն Սթիրնսի (ԱՄՆ) հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Այժմ համաշխարհային դասակարգման աղյուսակում 1151-րդ տեղը զբաղեցնող Վինուս Ուիլյամսը հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 24-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխի հետ։

Վաշինգտոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,2 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News