Գերմանիայում շարունակվում են Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը (Ունիվերսիադա), որին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցելույթներն ավարտել են գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներ Ջուլիետա Ավետիսյանը և Սիլվա Սարգսյանը՝ համապատասխանաբար հավաքելով 78,350 և 83,700 միավոր: Սուսերամարտիկ Դարիա Մալիշևան, ենթախմբում տանելով չորս հաղթանակ, դուրս է եկել 1/32 եզրափակիչ, որտեղ 15:12 հաշվով հաղթել է լեհ մրցակցին, սակայն լավագույն ութնյակ անցնելու պայքարում 4:15 հաշվով պարտվել է իտալացի մարզիկին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը (լուսանկարում) 100մ ազատ ոճ լողատարածությունում ցույց է տվել 58.19 վրկ. արդյունք և Հայաստանի ռեկորդ սահմանել: 100մ բատերֆլայ լողատարածությունում Մանուչարյանը 1.01.35 վրկ. արդյունքով 43 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 20-րդ տեղը, Աշոտ Չախոյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում գրանցել է 54.66 արդյունք:
Մրցելույթներն ավարտել են նաև թաեքվոնդոյի ներկայացուցիչներ՝ 57 կգ քաշային Մելինե Հովհաննիսյանը և 68 կգ քաշային Դավիթ Թորոսյանը:
Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանը ներկայացնում են 18 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 7 մարզաձևում։
Հուլիսի 21-ին մրցապայքարի դուրս կգան թաեքվոնդոիստ Արմեն Դանիելյանը (74 կգ), հեռացատկորդ Յանա Սարգսյանը և լողորդ Աշոտ Չախոյանը ( հանդես կգա 50 մ բրաս մրցաձևում)։
Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:05 , 9 հոկտեմբերի
23:22 , 8 հոկտեմբերի
16:28 , 8 հոկտեմբերի
15:34 , 8 հոկտեմբերի
15:13 , 8 հոկտեմբերի
14:24 , 8 հոկտեմբերի
12:07 , 8 հոկտեմբերի
09:27 , 8 հոկտեմբերի
21:47 , 7 հոկտեմբերի
21:07 , 7 հոկտեմբերի