Թուրքիայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBA PRO չեմպիոնական գոտին նվաճած Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ժամանել է Երևան։ Նրան մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայի ղեկավար կազմը այս օրերին Սերբիայում է, որտեղ ընթանում է պատանիների Եվրոպայի առաջնությունը, ուստի ֆեդերացիայի ներկայացուցիչները Բաչկովին դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտել էր հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասել 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի