«Զվարթնոցում» մեծ շուքով դիմավորել են Հովհաննես Բաչկովին (տեսանյութ)

14:03   14 հուլիսի, 2025

Թուրքիայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBA PRO չեմպիոնական գոտին նվաճած Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ժամանել է Երևան։ Նրան մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանի բռնցքամարտի Ֆեդերացիայի ղեկավար կազմը այս օրերին Սերբիայում է, որտեղ ընթանում է պատանիների Եվրոպայի առաջնությունը, ուստի ֆեդերացիայի ներկայացուցիչները Բաչկովին դիմավորել են Եվրոպայի չեմպիոն Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Հուլիսի 2-ին Ստամբուլում անցկացված IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտել էր հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասել 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.