22:30  ,  13 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Սիները եզրափակիչում հաղթեց Ալկարասին

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը։ Իտալացի թենիսիստը եզրափակիչում 4:6, 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 4 րոպե։

Նախորդ երկու տարիներին Ուիմբլդոնի մրցաշարի տիտղոսը նվաճել էր Ալկարասը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news