19:33  ,  11 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ եւ առավելության հասավ 6:4, 5:7, 6:3, 7:6 (8:6) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 49 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 6-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը։

Ալկարասը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Նախորդ երկուսում նա հասել է հաղթանակի։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news