21:28  ,  10 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Իգա Շվյոնտեկն առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 6:2, 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 35-րդ ռակետ, շվեյցարացի Բելինդա Բենչիչին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Եզրափակիչում Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովան, որը 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print