20:09  ,  8 հուլիսի, 2025

Ուիմբլդոն․ Արինա Սաբալենկան կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Բելառուսի ներկայացուցիչը 4:6, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։

Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի եւ աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովայի դիմակայության հաղթողը։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News