20:09 8 հուլիսի, 2025Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Բելառուսի ներկայացուցիչը 4:6, 6:2, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, գերմանացի Լաուրա Զիգեմունդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 56 րոպե։
Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի եւ աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկովայի դիմակայության հաղթողը։
Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.