Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 8-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Ստամբուլում անցկացվող IBA Pro-7 Champions Night մրցաշարում 63,5 կգ քաշային կարգում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիի հետ եւ հաղթանակի հասավ 9-րդ ռաունդում՝ մրցակցին նոկաուտի ենթարկելով: Օլիմպիական բրոնզե մեդալակիրը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտի:
Մենամարտի 9-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովի հարվածից մրցակիցը ծնկի իջավ: Այդ ընթացքում մրցավարը ցանկանում էր հաշիվ բացել, հարավաֆրիացու անկյունն անմիջապես սպիտակ սրբիչ նետեց ռինգ:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել եւ նվաճել այս չեմպիոնական գոտին: Շնորհակալ եմ բոլորին, ով եկել էր հետեւելու իմ մենամարտին, նաեւ նրանց ովքեր չեն կարողացել ժամանել Թուրքիա»,- ասաց Հովհաննես Բաչկովը:
Մենամարտը 10 ռաունդանոց էր:
Առաջին երկու ռաունդներում Հովհաննես Բաչկովը պաշտպանողական մենամարտ էր վարում՝ աշխատելոց ռինգի կենտրոնից: Այս ռաունդներում մրցակցի հարվածները հասնում էին նպատակին: Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկն ակտիվացավ եւ իրար հաջորդող հարվածաշարերով առավելություն ձեռք բերեց մրցակցի նկատմամբ:
IBA Pro չեմպիոնական գոտին ստանալուց հետո ռինգ բարձրացավ նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Համբարձումյանը: Հայաստանի հավաքականի ավագը շնորհակալություն հայտնեց նաեւ ֆեդերացիայի նախագահին: Հովհաննես Բաչկովի մենամատին Ստամբուլի մարզադահլիճում հետեւում էր նաեւ IBA նախագահ Ումար Կրեմլյովը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի
18:47 , 30 սեպտեմբերի